Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը հայտնաբերել է ապօրինի շինարարություններ

Պաշտոնական Հասարակություն
unnlpamed

Ապօրինաշինության դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների համատեղ ուժերով օգոստոսի 4–ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության և հողազավթման 9 դեպք: Եվս մեկ դեպք վերաբերել է հողօգտագործման բնագավառում սահմանված չափանիշների խախտմանը: Հատուկ ուսումնասիրվում և համապատասխան ընթացք են ստանում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված ահազանգերը: Ինքնակամ կառուցապատման կամ ապօրինի հողօգտագործման դեպքեր հայտնաբերելու պարագայում քաղաքացիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով կամ տվյալ վարչական շրջանի թեժ գծի հեռախոսահամարով: