Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

Պաշտոնական
923379eda5d384212fecbba6b09e22db

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ողբերգական ավտովթարի զոհ դարձած Նորին Սրբության հարազատների՝ եղբորորդու կնոջ և նրա երկու անչափահաս զավակների մահվան կապակցությամբ:   «Ձեր ընտանիքի անդամների անդառնալի կորստյան կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ, կիսում Ձեր վիշտը և միանում Ձեր աղոթքին առ Աստված՝ ի լուսավորություն նրանց հոգիների»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։