Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եզդիների սպանդի հետևում Թուրքիան է» (տեսանյութ)

Քաղաքականություն
ezdi1

«Իրաքի հյուսիսում եզդիները քրդերի օգնությամբ կարողացել են իսլամիստներից ազատագրել մի քանի եզդիական բնակավայրեր, սակայն դրանով իրենց անվտանգություն երաշխավորված չէ» -այսօր տեղեկացրեց «Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան. «Կոչ ենք անում բոլորին, որ ստեղծվի Շանգալի եզդիական ինքնավար հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո»։ Անկախ փոքրիկ հաղթանակներից եզդիների սպանդն Իրաքի հյուսիսում չի դադարում։ Իսլամիստների պահանջը կրոնափոխություն է՝ կրոնափոխ չլինելու դեպքում եզդիներին զուգահեռ սպանվում են տարածքում ապրող ասորիներն ու քրիստոնյա ժողովուրդների ներկայացուցիչներ։ Բնակչության զուգահեռ ոչնչացվում նաեւ նրանց սրբավայրերը. «Քանդվել են մի քանի քրիստոնեական տաճարներ , նույն տեղում կարծեմ 3-4 հարյուր հայ ընտանիք ապաստան է գտել Իրաքի հյուսիսային Քուրդիստանում»,- պատմում է «Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի փոխնախագահ Գյուրջիս Քոչոյան։   Մանրամասները՝ տեսանյութում