Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուրիստները դժգոհ են Դիլիջանի աղտոտվածությունից (տեսանյութ)

Հասարակություն
dilijan-nkar

Այսօր Հայաստանում իրենց հանգիստն անցկացնողների զգալի հատվածը նախընտրում է հանգստանալ բնության գրկում, մասնավորապես՝Դիլիջանում: Տիկին Շողերը իր ամուսնու հետ Արտաշատից եկել է Դիլիջան՝իր երեքօրյա հանգիստը անցկացնելու համար եւ չի կարող չնկատել այս հրաշալի քաղաքի աղտոտվածությունը. «Այս փնթիությունն է մեզ անհանգստացնում, որը չի համընկնում գեղեցիկ բնությանը։ Ավելի մաքուր ու գեղեցիկ կարող էին պահել այս քաղաքը: Ես կխնդրեմ այստեղի ղեկավարությանը, որ հետամուտ լինի, որպեսզի գեղեցիկ վայրը իրեն արժանին ստանա»: Տեղի բնակչությունը եւս դժգոհում է աղտոտվածությունից. «Այս բնությունը ափսոս է, որ նման կերպ փչացնում են: Դիլիջանը այն գեղեցիկ վայրերից է, որ պետք չէ նման մոտեցում եւ ոչ մի ուշադրություն չդարձնեն: Իսկ զբոսաշրջիկներն էլ այդքան գումար են տալիս հանգստանալու համար, գոնե, թող մաքուր տարածքում հանգստանան»,-ասում են բնակիչները: