Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու քաղաքապետարանը չի հրապարակում բոլոր ընկերությունների անունները

Հասարակություն
babken-pipoyan

Մանկապարտեզներին վերամշակված սննդամթերքի մատակարարման թեմային այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով առկա խնդիրների մասին դիմել է վարչապետ ՀովիկԱբրահամյանին, որպեսզի հանձնարարի Երեւանի քաղաքապետարանին եւ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հետեւյալ 3 հիմնական կետերը իրականացնել. «Առաջին եւ երկրորդ կետերը դրանք՝վերանայել կարգն ու ռազմավարությունը, մշակելու կառավարման որակի եւ անվտանգության կառավարման համակարգերը եւ 3-րդը՝ պարտադիր, հրապարակային կերպով տալ պարզաբանումներ հետեւյալ հարցերի շուրջ»: Բաբկեն Պիպոյանը զարմանում է, թե ինչու քաղաքապետարանը չի հրապարակում բոլոր ընկերությունների անունները, ովքեր ճանաչվել են մրցույթի հաղթող. «Այս երկրում այս խնդիրը դեռ լուծված չէ»: Հիշեցնենք, որ անհատ ձեռներեցի կողմից մանկապարտեզներին մատակարարվել է օգտագործման համար ոչ պիտանի հավի միս.«Բացի մանկապարտեզներից այլ վայրեր գուցե մատակարարվել է եւ մենք դրա մասին ոչ մի տեղեկություն դեռ չունենք»,-ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: