Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Խելք ունեցիր, ամեն ինչ չի կարելի վաճառել (տեսանյութ)

Կյանքը հիասքանչ է, միակն ու անկրկնելին. հիշեք սա մարդիկ, բացեք ձեր լայն փակված աչքերն, ու ապրեք ամեն ակնթարթը, նայեք և տեսեք այն գեղեցիկը, որ կա ձեր մեջ և ձեզնից դուրս: Սա է թերևս, Արեգ Էլիբեկյանի հավատամքը, որն արտացոլում է նրա իմպրեսիոնիստական կտավներից յուրաքանչյուր՝ լինի դիմանկար, նատյուրմորտ բնանկար, թե քաղաքային տեսարան: Արեգ Էլիբեկյանը ծնվել է Երևանում, 1992-ին ավարտել Գեղարվեստաթատերական ինստիտուտը, մեկնել Փարիզ, հետո հաստատվել է Մոնրեալում: Ստեղծագործում է ու դասավանդում: Ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Փարիզում, Բելգիայում, Նյու Յորքում, Դետրոյթում, Բոստոնում ու Երևանում: