Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղքատությունից երեխաները «գործուղվում» են գիշերօթիկ դպրոց (տեսանյութ)

Հասարակություն
x6_2voQW13c

Շատ բան պետք չէր այս կնոջը, որպեսզի իր 5 երեխաներից երկուսին չտեղավորի Գյումրիի գիշերօթիկ դպրոցում: «Հնարավոր չէր էս դպրոցներում ծախսերը՝ գրքեր է, էնդեղ կուտային ամեն ինչը, հիմնականում էդ է խնդիրը»,-ասում է գիշերօթիկ «գործուղված» երեխայի մայրը: Երկու տարի նրա երկու երեխաները շաբաթվա 5 օրը ապրում էին ծնողներից, մյուս քույրերից ու եղբորից հեռու: Տիկին Զավետան հիշում է, որ հատկապես դժվար էր գիշերները լուսացնել՝ իմանալով, որ երեխաներն այդքան էլ հեռու չեն, բայց իր հետ չեն…