Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը

Քաղաքականություն
aliev-putin

Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու նախագահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել են մի շարք հարցերի կապված տարածաշրջանային խնդիրների հետ: Առանձին քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: ՌԴ նախագահն առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել «ցավալի հնացած խնդիրները», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։   Իր հերթին Ալիևը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում ձևավորվում է կայուն բազմամյա դրական դինամիկա։ «Մենք դիտարկում ենք Ռուսաստանին որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում։ Մենք վճռորոշ են տրամադրված՝ համագործակցության պոտենցիալն ավելացնելու հարցում»,- նշել է Ալիեւը։   Նա ևս կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկմանը, հակամարտություն, որն, նրա խոսքով, չափազանց երկար է ձգվել և լուծում է պահանջում։ 41d4f981ee058f9f3485