Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբարած խոտ ու չհնձված ցորենի դաշտ է այրվել

Հասարակություն
ecfd20a87c3821ac03864010f8a5658b

Երեկ ժամը 01:23-ին Սիսիանի հրշեջ-փրկարար ջոկատ ահազանգ է ստացվել, որ Բարձրավան գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ու մարվել է: Այրվել է մոտ 900 հակ ամբարած խոտ, որից 400-ը պատկանում էր Դրաստամատ Նավասարդյանին, իսկ 500 հակը հարեւան Ալավերդյանին: Այսօր էլ ժամը 14:41-ին Սիսիանի հրշեջ-փրկարար ջոկատ ստացված ահազանգը շրջանի Հացավան գյուղից էր: Դեպքի վայր մեկնած փրկարարները մարել են Գեւորգ Ալեքսանյանին պատկանող չհնձված ցորենի դաշտը` մոտ 1 հա եւ 2.5 հա խոտածածկ տարածքը: Արմեն Հովակիմյան, Սիսիան