Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստվերի կրճատման միջոցառումներ. Ֆիննախը ցանկ է ներկայացնում

Հասարակություն
index1

Ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից առանձնացված ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ հսկողական միջոցառումները. Շարունակվում են շրջանառությունների և գների թերհայտարարագրումների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես. 1. 8 հարկ վճարողի մոտ իրականացված չափագրումների արդյունքում արձանագրվել են ապրանքային մնացորդների և գների խախտման դեպքեր, այդ թվում` «ՌԱՖ ՕՋԱԽ», «ՎԱՌՆԱ ՏՐԵՅԴ», «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ», «ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊԸ-ներում: Հարկ է առանձնացնել, որ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ում իրականացվել է չափագրում, որի ընթացքում կատարվել է 436.5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` նյութերին տալով համապատասխան ընթացք: «ԲՐԵԻՆԴ» ՍՊԸ-ում իրականացված չափագրման արդյունքում հայտնաբերվել են շեղումներ, որոնց վերաբերյալ նախնական հաշվարկի համաձայն առաջադրվել է 5.9մլն դրամի հարկային պարտավորություններ: 2. 7 հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հայտարարագրած տվյալներում իրական գների և ձեռքբերվածի (հավելաճի) ակնհայտ տարբերություններ, «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի խախտումներ (զեղչի հայտարարություն չեն ներկայացրել, սակայն կիրառում են զեղչեր), այդ թվում` «ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ԲԵՍԹՌԻԹԵՅԼ», «ՍՓԵՆԻՇՌԻԹԵՅԼ», «ԲԻԱՐՖԵՅՇԸՆՌԻԹԵՅԼ» ՓԲԸ-ները և այլն: 3. Ցանկում ներառված հարկ վճարողներց 10-ի մոտ իրականացվել են ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել է 12.5 մլն դրամի տուգանք (այդ թվում` «ՏՈՍՊ» ԲԲԸ-ում, «ՆԱԽՇԻՆ», «ՀԶՈՐ ԱՐԳԻՇՏԻ» և «ՀՐԱԿՆԱՏ» ՍՊԸ-ներում և այլն): Մանրածախ առևտրի ցանցում խոշոր հարկ վճարողների մոտ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման ստուգումների արդյունքում արձանագրված տուգանքները կազմել են. «Արսուգրիգ» ՍՊԸ-ում՝ 600 հազար դրամ, «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ում՝ 5.3մլն դրամ, «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ 3.2մլն դրամ, «Նոր Զովք» ՍՊԸ-ում՝ 2.4մլն դրամ: 4. Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 8 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 21 չգրանցված աշխատողներ և արձանագրվել են 2 միլիոն 160.1 հազար դրամի հարկային պարտավորություններ (այդ թվում՝ «ՔՐԻՍՏԻՆԵ» և «ԷՅՋԻ ՀՈԼԴԻՆԳ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ներում` 6-ական չգրանցված աշխատող և այլն): Երրորդ տասնօրյակում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 43 հսկողական միջոցառում, որոնցից բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդեն ավարտված 7 ստուգումների արդյունքում արձանագրվել է 253.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից ամենախոշոր հարկային պարտավորությունն արձանագրվել է «ԱԼՄԵՈ» ՍՊԸ-ի մոտ. ստուգման ընթացքում ընկերության կողմից հաշվապահական փաստաթղթեր չեն ներկայացվել՝ արդյունքում հարկերը հաշվարկվել են անուղղակիորեն կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները: Կառավարության 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ սահմանված կարգի 4-րդ բաժնի դրույթների պահանջներին համապատասխան՝ ընկերության նկատմամբ հաշվարկվել է 229.6մլն դրամի հարկային պարտավորություններ, իսկ «ՌՈԲԵՐՏՈ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի մոտ` 7.0 միլիոն դրամի և այլն: 96 հարկ վճարողների մոտ իրականացվող հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: 2014 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվել է դուրս գրված հարկային հաշիվների աճ 48.3%-ով (86 հազար 486 հատով), որի ընդհանուր գումարը կազմել է 8մլրդ 184.0մլն դրամ, այսինքն դուրս գրված հարկային հաշիվների շրջանառության աճը կազմել է 20.4%: 5. Մշտական հսկողության տակ են առնվել առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներ, որոնց մոտ հսկողական միջոցառումների արդյունքում 2014 թվականի հուլիսի ընթացքում՝ հունիս ամսվա համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 56.2%-ով կամ 92 հազար 212 հատով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 16.4% կամ 1մլրդ 985.6մլն դրամ: Հուլիսի ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակների անհամեմատ աճ (155%-ով կամ 155 հազար 994 հատով), որոնցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 20.4% կամ 2մլրդ 388.1մլն դրամ: 6. Միաժամանակ, հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Այսպես. Ֆինանսների նախարարության Օպերատիվ հետախուզության վարչության կողմից այս տարվա հուլիսին ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ իրականացվել են 79 օպերատիվ- հետախուզական միջոցառումներ` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, միաժամանակ՝ հսկողություն է իրականացվել 76 շրջանառության հարկ վճարողների նկատմամբ, որի արդյունքում արձանագրվել է 40.6մլն դրամի տուգանք: Հուլիսի երրորդ տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ դուրս գրվող հարկային հաշիվներն աճել են 3930 հատով, համեմատաբար մեծ աճ է արձանագրվել հետևյալ կազմակերպությունների մոտ. «ԱՐՄԲԻԸՐ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1430 հատով «ԷՅԷՅԷՖՓԻՍԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1315 հատով «ԱԼԵՔՍ ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել են 450 հատով «ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 323 հատով Նշված ժամանակահատվածում էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրման նվազում է արձանագրվել «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում` 304 հատով, «ՍԱՐԳԻՍ ԿԱՌՈԼԻՆԱ» ՍՊԸ-ում` 229 հատով, «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ում` 99 հատով, «ՅՈՒՄԱՆ» ՍՊԸ-ում` 57 հատով: Ռիսկային համարվող 22 հարկ վճարողների մոտ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ 7 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրված խախտման դեպքերով կազմված նյութերն ուղարկվել են քննչական մարմին: Առանձնացված առավել խոշոր և ռիսկ պարունակող 51 տնտեսվարողների մոտ դեռևս շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները, այդ թվում. ՑԱՆԿ Թիրախային տնտեսվարող սուբյեկտների Հ/Հ ՀՎՀՀ Անվանում Ներկայացման ամսաթիվ 1 00006487 ԱԹԵՆՔ 26.06.2014 2 00406442 ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ 26.06.2014 3 03500472 ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ 27.06.2014 4 01815543 ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ 26.06.2014 5 04710526 ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ 25.07.2014 6 03810977 ՄԱՍԻՍԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՀՋՏԱ 03.07.2014 7 01807778 ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ 06.07.2014 8 01003256 ԱԴԱՄԻՈՒՄ 26.06.2014 9 02207495 ԱՐԴԵԼԻԿԱՏԵՍ 26.06.2014 10 08603531 ՍԵՎԱՆԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ 26.06.2014 11 05534309 ԱՇՏԱՐԱԿ ՁՈՒ 26.06.2014 12 05001995 ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ 26.06.2014 13 03500826 ՉԱՆԱԽ 27.06.2014 14 03500525 ԹԱՄԱՐԱ 26.06.2014 15 03520238 ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ 27.06.2014 16 01802172 ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ 26.06.2014 17 03302375 ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ 26.06.2014 18 04214892 ՄՈՍԵՍՔՈ 26.06.2014 19 01809954 ԱՐԱՐԱՏ 26.06.2014 20 01823463 ՍԼԱՎ ԳՐՈՒՊ 27.06.2014 21 01531227 ԲԻ ԵՎ ՋԻ ՖՈՒԴ 27.06.2014 22 04102865 ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ 27.06.2014 23 01222567 ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ 27.06.2014 24 03538645 ԱՆԴՐԵ ՐԵՆԹԵՐ 27.06.2014 25 03506865 ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ 27.06.2014 26 04412776 ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ 27.06.2014 27 01817831 Ա ԲԻԼՅԱՆ 27.06.2014 28 01535734 ՈՒՈԹԵՐԼՈԿ 27.06.2014 29 01834562 ԿՐԱՍԿԻ ՍԵՅՍԻ 27.06.2014 30 01844634 Ա ԵՎ Գ 27.06.2014 31 02226764 ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ 27.06.2014 32 02259848 ԳՐԱՆԴ ԴԻԼԻՆԳ 27.06.2014 33 00064626 ՏՈՒԿԱՆ 27.06.2014 34 01561662 ԱՐՆԴԱՆԵ 27.06.2014 35 06805607 ԱՏ ԳՐԵՅՆ 27.06.2014 36 00856074 ԱՐՇԱՆԴ 30.06.2014 37 09400653 ԿԱՊԱՆԻ ՆՈՐՈԳՇԻՆ 30.06.2014 38 09400653 ԱՐՓԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ 30.06.2014 39 03538962 ՏԵՂԱԿԱՆ 30.06.2014 40 00448819 ՎԻԴԻՍ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ 01.07.2014 41 00250339 ԱՍԲ ՊՐՈԵԿՏ 01.07.2014 42 02500028 ԴԵՐԺԱՎԱ Ս 02.07.2014 43 02623018 ԷՍ ԷՌ 02.07.2014 44 23168966 ԳԱՌՆԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ 06.07.2014 45 09101042 ՇՄՇ 23 07.07.2014 46 09208107 ՈՍՄԱՐ 08.07.2014 47 02231273 ԲՐԵՆԴԼԻԴԵՐ 11.07.2014 48 02232345 ԼՍՏ ԳՐՈՒՊ 16.07.2014 49 03537831 ԴՈՆՆԱ ՄԱՐԻԱ 16.07.2014 50 01839755 ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ 17.07.2014 51 08415248 ՈՍԿԵՀԱՏԻԿ 18.07.2014 Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հուլիսի 1-ից սկսվել է էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ ամենօրյա հսկողություն՝ հատկապես դրանց անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ: Հուլիսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4276 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Այսպիսով՝ նախորդ տասնօրյակի համեմատ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերը կրճատվել են 2808-ով (կամ 39.7%-ով), իսկ դրանցում արտացոլված շրջանառությունների գումարային արտահայտությամբ նվազումը կազմել է շուրջ 1մլրդ դրամ: Ստորև ներկայացվում է նշված ժամանակահատվածում 10.0մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկերը. Հ/Հ ՀՎՀՀ Անվանումը Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը Ընդհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ) 1 04215053 «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ՍՊԸ 5 199,658,535 2 00801378 «ԱՎԱՆԻ ԱՂԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ 3 140,605,200 3 01551651 «Բերկուտ» 3 137,195,475 4 00131443 «ԷՆԵՐԳՈՊՐՈՄՏՐԵՅԴ» ՍՊԸ 2 130,891,800 5 00076315 «ԱՎԱՆԳԱՐԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ 1 83,068,500 6 00084182 «ՋԵՅ ՎԻ ԷՍ ՄԵԴԻՄՊՈՐՏ» ՍՊԸ 3 82,756,878 7 04413813 «ԱՐՏԵԶԻԱ» ՍՊԸ 1 76,328,804 8 01014717 "ЮНИСЕРВИС" ООО НТП 1 75,241,935 9 00042255 «ՆԱՐԻՄԱՆՅԱՆ» ՍՊԸ 1 62,015,716 10 01802388 «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ 1 59,538,636 11 01842346 «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ 57 48,436,552 12 01540579 «ՆՈՐԴ ԱՅԼԵՆԴ» ՓԲԸ 1 44,990,000 13 08909257 «ԱՐԱՏԵՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ 1 43,880,594 14 02233484 «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ 12 39,030,085 15 01555077 «ՄԱԿԱՐԵԴ» ՓԲԸ 1 35,000,000 16 00837047 «ԱՄԱՐԱՍ-ՅՈՒՍ» ՍՊԸ 3 33,985,536 17 01014243 «ԼՈՆԳ-ՄԱԻԼ» ՍՊԸ 4 33,101,812 18 00098599 «Օրանժ Բրենդ Սերվիսիս» ՍՊԸ 2 32,264,064 19 01003256 «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ 404 28,726,131 20 00089186 «ԷՐԻԶ» ՍՊԸ 1 26,400,000 21 00834478 «ՏԱՎՐԻԴԱ» ՍՊԸ 2 24,250,656 22 02560091 «ՌԵՆԿՈ ԱՐՄԷՍՏԵՅՏ» ՍՊԸ 1 23,604,840 23 01214053 «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ»ՍՊԸ 19 22,904,391 24 02609379 «ԴԱՐՖ» ՍՊԸ 9 20,915,640 25 00856401 «ԳԱԶ ԼԵՆԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ 2 19,971,520 26 01836706 «ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ» ՍՊԸ 215 18,953,497 27 05017429 «ՍԵԹՇԻՆ» ՍՊԸ 1 18,605,860 28 03506316 «ԿՈՏԱՅՔԿՈՇ» ԲԲԸ 1 16,861,728 29 05539723 «Ա.Ս.ՔՈՄՊԱՆԻ» ՍՊԸ 1 16,581,600 30 09401219 «ԱՐԱԳԱԾ» ՍՊԸ 1 15,487,499 31 02571605 «ՄԱՔՍՀՈՒՐ » ՍՊԸ 6 15,326,985 32 02588804 «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ 1 15,096,450 33 01227802 «ՖԻՏՏԻԽ-ՀԱԼԴԻ» ՍՊԸ 1 14,662,220 34 01003642 «ՌՌՌ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ 42 14,514,406 35 00252273 «ՍԻ - ԷՄ - ՋԻ» ՍՊԸ 1 14,122,135 36 05521865 «ԱԼԳԱՐԵ » ՍՊԸ 1 14,071,190 37 00807297 «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ» ՓԲԸ 71 12,700,915 38 02216066 «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ 1 11,769,600 39 02614085 «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ 3 10,982,160 40 00821631 «ԴՈՒՍՏՐ ՄՈՆԻԿԱ» ՍՊԸ 1 10,800,766 41 03504939 «ԱՐԶՆՈՒ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՏԽ» ԲԲԸ 17 10,240,920 42 00871145 «ԿԱՅԵՆ ՊԼԱՍՏ» ՍՊԸ 1 10,000,000 43 02564643 «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲԸ 1 10,000,000 906 1,775,541,231 Ֆինանսների նախարարության կողմից 23.07.2014թ. կիրառության մեջ է դրվել «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» կարգը, որով ՀՏ(ՏՀՏ)-ներին հանձնարարվել է ամենօրյա մոնիտորինգ իրականացնել էլեկտրոնային հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ՝ վեր հանելով պատճառները: Չհիմնավորված պատճառներով հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերում հարկ վճարողները կհայտնվեն ռիսկային ցուցակներում և նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան հսկողական միջոցառումներ: ՀՀ ֆինանսների նախարարությունը, կարևորելով նշված խնդիրը, յուրաքանչյուր հաշվետու տասնօրյակի կտրվածով կներկայացնի հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն: Ի լրումն արդեն հրապարակված տվյալների, 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի և ԱԱՀ-ի ճշտված հաշվարկներով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել 38.0մլն դրամի, մասնավորապես «ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ն շահութաբերության ցուցանիշի բարելավման արդյունքում 28.0մլն դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն է ավելացրել, առաջադրված փաստաթղթաշրջանառության բարելավման` մասնավորապես գների կարգավորման խնդրի մասով, ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրել է 135.0մլն դրամի լրացուցիչ շրջանառություն, որի արդյունքում հաշվարկել է 9.6մլն դրամ լրացուցիչ հարկ: Փաստաթղթաշրջանառության կարգավորման նպատակով նախատեսվում է ոլորտային ուղղվածությամբ հսկողական միջոցառումների իրականացում, մասնավորապես` արևածաղկի, ձիթապտղի, բուսաճարպային, եգիպտացորենի յուղ (ձեթ), մարգարին արտադրող և ՀՀ տարածք ներմուծող խոշոր հարկ վճարողների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ իրացված ապրանքների ամբողջական շղթայի փաստաթղթավորման հարցում: Դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների ամենօրյա շարունակական դիտարկումներից և վերլուծություններից բացի նախատեսվում է վերը նշված ապրանքատեսակների մասով, օգոստոսի սկզբից, մանրածախ առևտրի օբյեկտներում իրականացնել հսկողական միջոցառումներ, մասնավորապես արտաքին դիտարկումներ` կապված խոշոր հարկ վճարողների կողմից մատակարարված ապրանքների մասով հարկային հաշիվների առկայության հետ: ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին