Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են 2 հայկական պետությունների փոխգործակցության հարցեր

Պաշտոնական
նկռ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են երկու հայկական պետությունների քույր կառույցների փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության խորացման համար բոլոր պայմանների առկայությունը եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ