Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրացանցերի պատճառով ջուր չի լինի

Հասարակություն
water4

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից` Կաթնաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ին • ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը: • իսկ ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորքի 4-րդ, 8-րդ զանգվածների, Ջրվեժ, Մայակ, Բանավան թաղամասերի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:     «Երևան Ջուր» ՓԲԸ