Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Քառյակն ականապատված է» (տեսանյութ)

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ` քառյակն ականապատված է, նվազագույնը երկու ընդդիմադիր ուժ իշխանության վերահսկողության տակ է. «Նույն Դաշնակցության կապերը գործող իշխանության հետ բավականին խորն են եւ նույն «Ժառանգությունը» շատ անհասկանալի մի կառույցի է վերածվել, որտեղ պարզ չի՝ ով ով է, ով ում է ներկայացնում, եւ այնտեղ պարզ չի՝ ով է իշխանությունը, ով է ընդդիմություն»։ ԲՀԿ-ն միայնակ էլ կարող է իշխանափոխություն անել, եթե համապատասխան իրավիճակ ստեղծվի, բայց կուլիսային քայլերի միջոցով,-կարծում է քաղաքագետը։ Ըստ նրա՝ դա ավելի նման կլինի թավշյա իշխանափոխության. «Սակայն ավելի կտրուկ քայլերի համար ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը կարող է շատ կարեւոր լինել»։