Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանն առավոտյան կորցրել է գիտակցությունը

Քաղաքականություն
17.01.12-3181Լովոն-Հայրապետյան

Մոսկվայի կալանավայրերից մեկում գտնվող գործարար Լեւոն Հայրապետյանն առավոտյան կորցրել է գիտակցությունը։ Նրան ուշքի են բերել ամոնիակի լուծույթի միջոցով։ Ազգականներից Գուրգեն Հայրապետյանը հայտնել է Artsakh Today-ին, որ Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունն այնքան վատ է, որ չի կարողանում շփվել անգամ փաստաբանի հետ։ Ազգականը հիշեցնում է՝ խոսքը տնտեսական գործի մասին է, մինչդեռ Լ. Հայրապետյանի հետ վարվում են այնպես, կարծես նա մարդասպան է։