Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային պողոտայով կարող ենք քայլել օգոստոսին

Հասարակություն
afc8f6c780e81d99dd831251e98dab6a

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր անդրադարձել է նաև Հյուսիսային պողոտայի հիմնանորոգման ծրագրին. «Այստեղ աշխատանքները չէինք կարեղ սկսել ո՛չ վաղ գարնանը, ո՛չ ուշ աշնանը. աշխատանքները մեկնարկեցին այն ժամանակ, երբ եղանակային պայմանները թույլ են տալիս։ 5 մլն դոլարի ներդրումով ծավալուն ծրագիր է իրականացվում պողոտայում. ամբողջ պողոտայի սալիկները փոխարինվում են գրանիտե և այլ բնական քարերի սալիկներով, այդ թվում՝ իտալական, մոտ 3 անգամ ավելանում է կանաչ տարածքը, ամբողջությամբ փոխարինվելու է պողոտայի կահավորանքը։ Հասկանում ենք, որոշակի անհարմարություն ենք ստեղծել, սակայն այն ժամանակավոր բնույթ է կրում։ Նշեմ նաև, որ թեև ծրագիրը ներդումային է, բայց ամբողջությամբ՝ սկսած էսքիզային աշխատանքներից մինչև նախագծային փաթեթը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետի հետ, և ամենօրյա անմիջական հսկողություն ենք իրականացնում կատարվող աշխատանքների որակի և ժամանակացույցի նկատմամբ։ Պլանավորված է աշխատանքներն ավարտել օգոսոսի վերջերին»,-նշել է Դավիթ Օհանյանը։   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն