Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ընդունել է կանադացի նախարարին

Պաշտոնական
կառավարություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է Օտտավայում հիմնել իր դեսպանությունը՝ կարևորելով երկկողմ կապերի զարգացումը», - ողջունելով հյուրերին ընդգծել է երկրի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ջեյսոն Քեննիին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար և հրավիրել հաջորդ տարի մասնակցելու այդ առիթով Երևանում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հեռանկարների, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև միջազգային զարգացումների վերաբերյալ: ՀՀ կառավարություն