Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ են պաշտոնյաները նախընտրում «Առավոտ» օրաթերթը (տեսանյութ)

Առավոտցիներն այս օրերին տոնում են օրաթերթի հիմնադրման 20-ամյակը։ Թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թերթի ստեղծման, անցած ճանապարհի եւ տպագիր մամուլի զարգացման խոչընդոտների եւ հնարավորությունների մասին։ Ըստ Արամ Աբրահամյանի՝ «Առավոտը» կուսակցական այդպես էլ չդարձավ ու գրեց այն, ինչ որ կա. «Մեր թերթը չպետք է արտացոլեր որեւէ տնտեսական խմբի կարծիք, եւ երբեք չէիր լսի՝«Ինչ ուզում ես գրի, բայց մեր բիզնեսներին մի կպի» արտահայտությունը, ինչպես որ հիմա են շատերն ասում»։ «Առավոտ»-ում լրագրողները կարողանում են հավասարակշռությունը պահպանել. «Մենք ոչ մեկի ասածը մի կողմից հալած յուղի տեղ չենք ընդունում, մյուս կողմից էլ չենք ընդունում որպես կարմիր շոր, որից դու պետք է կատաղես ու ինչ-որ բան գրես»,-ասում է Արամ Աբրահամյանը։