Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են պաշտոնյաները նախընտրում «Առավոտ» օրաթերթը (տեսանյութ)

Հասարակություն
առավոտ1

Առավոտցիներն այս օրերին տոնում են օրաթերթի հիմնադրման 20-ամյակը։ Թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թերթի ստեղծման, անցած ճանապարհի եւ տպագիր մամուլի զարգացման խոչընդոտների եւ հնարավորությունների մասին։ Ըստ Արամ Աբրահամյանի՝ «Առավոտը» կուսակցական այդպես էլ չդարձավ ու գրեց այն, ինչ որ կա. «Մեր թերթը չպետք է արտացոլեր որեւէ տնտեսական խմբի կարծիք, եւ երբեք չէիր լսի՝«Ինչ ուզում ես գրի, բայց մեր բիզնեսներին մի կպի» արտահայտությունը, ինչպես որ հիմա են շատերն ասում»։ «Առավոտ»-ում լրագրողները կարողանում են հավասարակշռությունը պահպանել. «Մենք ոչ մեկի ասածը մի կողմից հալած յուղի տեղ չենք ընդունում, մյուս կողմից էլ չենք ընդունում որպես կարմիր շոր, որից դու պետք է կատաղես ու ինչ-որ բան գրես»,-ասում է Արամ Աբրահամյանը։ Ընթերցողների արձագանքները լինում են մեկնաբանությունների տեսքով, ըստ «Առավոտ»-ի գլխավոր խմբագրի՝մեկնաբանություն գրողները հիմնականում գրում են ինչ-որ մեկին «քլնգելու» համար, եւ որ զբաղված մարդը երբեք չի նստի ու մեկնաբանություններ անի։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են պաշտոնյաները նախընտրում «Առավոտ» օրաթերթը. վստահո՞ւմ են, թե՞ ունեն վախի զգացում, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Ես երբեք չեմ փորձում մարդկանց ջախջախել ու նրանց մոտ վախ առաջացնել։ Ուզում եմ հավատալ, որ ոչ թե վախից են դա անում, այլ պարզապես պրոբլեմին ավելի խորը ծանոթանալու համար»։ Իսկ վերջում թերթի խմբագիրը խորհուրդ տվեց բոլոր լրագրողներին՝չընկնել «քլիքների» հետեւից եւ իրավիճակը ներկայացնել առանց դրամատիզացնելու։