Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել

Պաշտոնական
arcax

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց իրականացումը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ