Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան անցնում է, տունը՝ դղրդում (տեսանյութ)

Հասարակություն
6Rv1_BxXN00

Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է Սարի թաղի 18 –րդ փողոցի թիվ 42 տան անդամների՝ բնակարանով ապահովելու դիմումը ։ Սողանքի գոտում գտնվող 4-րդ կարգի վթարային տանը ապրողներին քաղաքապետարանը հորդորել է սպասել մինչև իրենք բնակարանային ֆոնդ ունենան։ Կես դարվա պատմություն ունեցող այս տանն ապրելը վերջին տարիներին դարձել է ավելի վտանգավոր: Ամեն օր տան պատերի ճեղքերն ավելանում են: «Գիշերը զգում ես, որ տունը ճռճռում է, մեքենան որ  անցնում է, տունը դղրդում է, սովորական լվացքի մեքենան էլ որ աշխատում է , տունը մի տեսակ շարժվում է»,-պատմեց տանտիրուհի Անի Հայրապետյանը:   Նա խոստովանեց, որ վախենում է խոհանոցում երկար մնալ, քանի որ ամեն վայրկյան առաստաղը կարող է փլուզվել: «Էրեբունի շրջանի ինժեները եկավ, ցույց տվեցի խոհանոցի առաստաղի հատվածը, ինձ ասաց՝ այս հատվածում քիչ կանգնի, ես էլ ասացի, որ հատվածում լինեմ, որ չքանդվի.ամբողջ տունն է էս վիճակում»,- նշում է նա։   Բնակիչները պատրաստ են սպասել մինչև քաղաքապետարանը իրենց նոր բնակարան հատկացնի, միայն թե խնդրում են մինչ այդ ժամանակավոր կացարան հատկացնել, քանի որ այս տանը ապրելը վտանգավոր է: