Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ էր վատացել «Յուքոմ»-ի ինտերնետ կապի որակը

Կարևոր լուրեր Հասարակություն
bJQFVmKzvn43c2y7TtEOgM8zHZ

Վրաստանի տարածքում տեղի ունեցած վթարից հետո գիշերվա ընթացքում վերականգվել է «Յուքոմ» մալուխի ամբողջականությունը, և ինտերնետ հասանելիությունը վերականգնվել է: Այժմ վթարն ամբողջովին վերացված է և բոլոր բաժանորդներին հասանելի է ինտերնետ կապը: Այս մասին վստահեցնում է ընկերությունը։ Հիշեցնենք, որ երեկ ժամը 20.20 սահմաններում Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող Յուքոմ ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել էին, ինչի պատճառով մասնակի խափանվել էր Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը։