Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը հիշեցնում է վարորդներին

Հասարակություն
chanaparh

Տրանսպորտի եւ Կապի նախարարությունը հիշեցնում է մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09.00-ը դադարեցված է ավտոտրանսպորտային երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2 - 83.12 կմ հատվածում` Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նույն հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին` Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Գորի - Քութաիսի և Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհները բաց են: