Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հասարակություն
AIN

Հուլիսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում այրվել է մոտ 4000 քմ խոտածածկ տարածք և 15 դեկորատիվ ծառ, Օգոստոսի 23-ի փողոցում՝ 100 քմ, 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասում` օղու գործարանի մոտակայքում ՝ 60 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցում՝ 80 քմ, Գես թաղամասում՝ 500 քմ, Գորիս քաղաքի Սպանդարյան փողոցում՝ 80 քմ, Վայոց ձորի մարզի Արին գյուղի «Սաման Չխուր» կոչվող հանդամասում՝ 3.5 հա խոտածածկ տարածք: Երևանի Մարգարյան փողոցի թիվ 20/2 շենքի մոտակայքում այրվել է 100 քմ, Աշտարակի խճուղում` 1500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: