Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՀԿ-ի պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց ՀԱԿ-ը». Սոս Գիմիշյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sos-gikishyan

«Ինչքան Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը խորացնել, այնքան ավելի մենակ է մնում»,-համոզված է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի վերջին հարցազրույցին, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին զգուշացնում է իշխանությունների կողմից սպասվող մտրակի քաղաքականության մասին , նանկատում է.« Լևոն Տեր-Պետրոսյանը մտածում էր, որ ինչքան ԲՀԿ-ն կտրի իշխանություններից այնքան ավելի հեշտ կլինի ներկա իշխանությունը քանդել, բայց հակառակն եղավ՝ քանդվեց ՀԱԿ-ը և ազգային շարժման արդյունքը եղավ 10 զոհը և 7 մանդատը» Պարոն Գիմիշյանը խոստովանում է, որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչն է կապում ՀՀ առաջին նախագահին ու ԲՀԿ-ին.«ԲՀԿ-ն անկեղծ խոստովանում է, որ ընդդիմություն չէ, իսկ մյուս երեք ընդդիմադիր ուժերն էլ ստիպված հանդես են գալիս որպես ոչ իշխանական, որ ԲՀԿ-ի հետ մի ձև կապ ստեղծվի։ ԲՀԿ-ում ոչ գաղափար կա, ոչ մի բան, մի օլիգարխ ընդամենը,ով գլխավորում է կառույցը։ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական գործիչ է, ուր նա, ուր ԲՀԿ առաջնորդը։ Դա նույն է, ինչ մեղվաբուծությունը ու կարտոշկա աճեցնելու գործը։ Երբ որ նրանք հանդիպում են, ինձ հետաքրքրում է թե ախր ինչ մասին են խոսում»։ Սոս Գիմիշյանը անկեղծանում է՝չի հավատում քառյակին և Հայաստանի միակ ապագան տեսնում է հայամետ իշխանությունների մեջ. «Քառյակը կարող մի մի երկու միտինգ անել, ծախսեր անել, բայց դա երկար չի տևի, ժողովուրդը հիասթափված է, իսկ եթե ժողովուրդը չկանգնի, չվստահի, երկրում ոչ մի բան էլ չի փոխվի»։