Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

PayPal-ը փողերը կդառնան իդրամ (տեսանյութ)

Քաղաքականություն
gayane

PayPal-ի հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է կանխիկացնել կամ փոխարկել հայկական էլեկտրոնային դրամի՝ իդրամի: Այսօր այս մասին հայտարարեց «Իդրամ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը։ Նոր հնարավորությունները ընկերություն որոշել է կիրառել բազմաթիվ օգտատերերի խնդրանքով. «Այսօր ի ուրախություն մեզ բոլորիս մենք կարողացանք գործարկել նախադեպը չունեցող այս ծառայությունը։ Այն, ի դեպ շատ դյուր է»,- նշեց պարոն Վարդանյանը ։ «Գործում է մասնագիտացված PayPal.idram.am կայքը, որտեղ պետք է նշել ստացողի անուն- ազգանունը եւ անձնագրային տվյալները։ Վերջինս կարող է գալ եւ իր գումարը ստանալ «Իդրամ»-ի 14 մասնաճյուղերից որեւէ մեկում»,-ասաց նա։ Նարեկ Վարդանյանը ուրախությամբ նշեց նաեւ, որ շուտով հասանելի կլինի նաեւ հակառակ գործընթացը՝ PayPal-ը հնարավոր կլինի լիցքավորել Idram-ի միջոցով. «Բացի այս ծրագրից նախատեսում ենք նաեւ Հայաստանում ավելի հասանելի դարձնել մի շարք միջազգային վճարային համակարգեր»։