Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բորբոսնած պատերով կացարանում՝ անհայր մեծացող երեխաներ (տեսանյութ)

Հասարակություն
shirak1

Գյումրու վագոն-տնակներում, ուր ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան, երկարատև բնակվողները խրոնիկական մի շարք հիվանդություններ են ձեռք բերել: «Շիրակ կենտրոնի» հերթական տեսանյութը Գյումրու տնակային ավաններից մեկում, ամուսնու վաղաժամ մահից հետո, միայնակ երկու մանկահասակ երեխաների հետ, խոնավությունից բորբոսնած պատերով կացարանում բնակվող երիտասարդ կնոջ մասին է: Այցելության օրը, երեխաների մայրը նոր էր վերադարձել հիվանդանոցից: