Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զիկատար»-ը բազմամարդ չի լինում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
HNWQopHQtWs

Տավուշի մարզի բնակիչները ի ծնե բնապահպաններ են: Պարծանքով են խոսում տեղացիներն այդ մասին` վկայակոչելով իրենց փարթամ բնությունը: Նրանք վստահեցնում են` ՀՀ-ում ամենից լավ պահպանված անտառները Նոյեմբերյանի անտառներն են: Նրանցից մեկը «Զիկատար» պետական արգելավայրն է, որտեղ շուրջ 150 հա տարածքի վրա կա ավելի քան 70 ծառատեսակ: Բնապահպանական այս կենտրոնի անտառագետ Սեյրան Ազատյանը նկատում է` տարածքում արգելված է ոչ միայն կենդանիների որսը, այլեւ բոլոր տեսակի հատումները, ու ծառերը մեռնում են իրենց բնական մահով. Զիկատարը Տավուշի մարզի բարձրադիր գոտիներից է եւ այստեղ հիմնականում բազմամարդ չի լինում:Հիմնական այցելուները գիտահետազոտողներն են, իսկ սակավաթիվ հովեկներին պարոն Ազատյանը սիրում է անտառում շրջայցերի տանել ու պատմել հետաքրքիր դրվագներ: Օրինակ, պարզվում է, ծառերի տարիքը որոշելու համար կտրում են այն ու եղած օղակներով որոշում` որ տարիքում ինչ աճ է ունեցել: Բացառություն է կազմում սոճին. նրա տարիքն առանց կտրելու էլ հնարավոր է պարզել:   Մանրամասները՝ տեսանյութում