Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տեսախցիկներ են տեղադրվում

Հասարակություն
a1e277aae8e4f56783e5c5f4a438f98d

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց, 2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց, 3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց, 4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց, 5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց, 6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց, 7.Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց, 8.Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց, 9.Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց, 10.Հալաբյան փողոց-Էստոնական փողոց: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: