Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Բոինգ-777» ինքնաթիռը կործանել են ռուս անջատողականները. դեսպան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան համոզված է՝ «Բոինգ-777» ինքնաթիռը կործանել են ռուս անջատողականները Ռուսաստանից մատակարարվող զենքով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ ուրիանական իշխանություններն տիրապետում են ողջ փաստերին, ըստ որոնց՝ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների կողմից։ «Ես կարծում եմ, որ անջատողականներին Ռուսաստանը ապահովել է ոչ միայն կրակային, այլև կետային զենքերով։ Չէին կարող նրանք կրակել պարսատիկներից»,- ասաց դեսպանը։ Նա նաև փոխանցեց, որ ուրաինական իշխանությունները շահագրգռված են հետաքննության օբյեկտիվ ընթացքով։ Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող մալայզիական ավիաընկերության «Բոինգ 777» մարդատար ինքնաթիռը ընկել էր Դոնեցկի մարզում` Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում: