Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե շահութաբեր չլիներ, հանրապետականները գծեր չէին ունենա (տեսանյութ)

Տրանսպորտի ոլորտը Հայաստանում գտնվում է բարձիթողի վիճակում, միեւնույն ժամանակ գծատերերը մեծ գումարներ են ստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքերով՝ ճիշտ չեն այն պնդումները, որ նրանք առանց շահույթի են աշխատում: «Եթե շահույթներ չունենային, ապա Հանրապետական պատգամավորների մեծ մասը գծեր չէին ունենա»,- ասաց նա: Իսկ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը համոզված է, որ Երեւանի տրանսպորտը գահավիժում է, եւ մենք պետք է անցնենք էլեկտրատրանսպորտի շահագործմանը՝ միջազգային պրակտիկան դա է ցույց տվել: