Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաշաթաղում մեքենա է պայթել. կա մեկ զոհ

Կարևոր լուրեր Ավտո
TM-46_AP-mine-1

Արցախի Քաշաթաղի հյուսիսային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ԼՂՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Տեղի ունեցածի հետեւանքով մեկ անձ մահացել է, 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Լրատվական ծառայությունից նաեւ հայտնեցին, որ վիրավորներին այս պահին ուղղաթիռով տեղափոխում են «էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնը բոլոր անհրաժեշտ սարքավորումներով պատրաստ սպասում է նրանց։