Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կխաղա Լատվիայի հետ

Սպորտ
sport-hajastan-lattva

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ազգային թիմի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հանդիպման անցկացման վայրը եւ ժամը դեռ հայտնի չէ: Այս խաղը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի համար վերջին ստուգողականը կլինի 2016թ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկից առաջ։ Հայաստանի եւ Լատվիայի հավաքականները նախկինում ընդամենը մեկ անգամ են հանդիպել։ 2009թ կայացած ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0: