Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Արդեն զարմանալի չէ, որ իշխանության ներկայացուցիչն անտեղյակ է» (տեսանյութ)

«Մենք ամենաակտիվ քաղաքական ուժերից ենք եւ ունեք բազմաթիվ աղբյուրներ, որտեղից ստանում ենք տարաբնույթ ինֆորմացիա»,- այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցում հայտարարեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա կանխատեսել էր, թե ՀՀ-ն չի անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը։ «Մենք ունենք տեղեկություններ, որ փաստաթղթային անհամաձայնություն չկա, հետեւաբար հարց է առաջանում ի՞նչն է խնդիրը, ո՞րն է խոչընդոտը։ Վերջին հրապարակային տեղեկությունը տվեց Նազարբաեւը խոսելով Ղարաբաղի գործոնի մասին։ Ամեն ինչ հասկանալի է»,- ասաց նա։