Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննախադեպ ցուցադրություն՝ ազգային պատկերասրահում (տեսանյութ)

Մշակույթ
O1Csb8JbU0I

Գծանկար, կավճանկար, ջրանկար, գուաշ՝ 100-ից ավելի գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: XVI-XX դարերի արեւմտաեվրոպական գրաֆիկայի նման ցուցադրություն կազմակերպվում է առաջին անգամ: Առաջին անգամ է ցուցադրվում նաև արևելքի արվեստի հավաքածուն՝ չինացի, իրանցի, ճապոնացի վարպետների գործերը, հնդկական մանրանկարն ու տիբեթյան թանկաները: Հավաքածուն ձևավորվել է թանգարանի հիմնադրումից մինչ 2005 թվական: 1930-ականներին Էրմիտաժից ու Պետական թանգարանային ֆոնդից պատկերասրահ են փոխանցվել գծանկարներ, որոնք և կազմել են հավաքածուի հիմքը: Նաև հայազգի կոլեկցիոներների ու հեղինակների անձնական նվիրատվություններն են ու թանգարանի ձեռքբերումները: