Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երազն իրականություն դարձավ. տունը վաճառեցին ու դպրոց հիմնեցին

Մշակույթ Հասարակություն
canvasb

Մասնագիտությամբ բժիշկ Լեսինգ Աղաքարյանի` ժամանակին տեսած երազն իրականություն դարձավ։ Նա սկսել է նկարել 30 տարեկանից` առանց մասնագիտական փորձի, իսկ այժմ էլ իրականություն է դարձրել արվեստաբան Վիլհելմ Մաթևոսյանի երազանքը. «Վիլհելմ Մաթևոսյանը միշտ երազում էր, որ այս տարածաշրջանից լավ նկարիչներ դուրս գան, և դա դարձավ նաև իմ երազանքն ու առաքելությունը».- հիշում է նկարիչը։ Արդեն մի քանի տարի է` Լեսինգ Աղաքարյանը իր տիկնոջ հետ տեղափոխվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքը և այստեղ սեփական միջոցներով հիմնել է արվեստի ստուդիա, որը կրում է Վիլհելմ Մաթևոսյանի անունը. «Մենք Երևանում մեր տները վաճառեցինք և ստացված գումարով հիմնեցինք այս արվեստի ստուդիան»,- պատմում է Լեսինգ Աղաքարյանը։ Արվեստի ստուդիան արդեն մի քանի տարի է՝ իր հարկի տակ է ընդունում սահմանամերձ Բերդի տաղանդավոր երեխաներին։ Արվեստագետը ստեղծել է բոլոր պայմանները, որ երեխաները կարողանան նկարել և արդեն տեսնում է ապագա նկարիչների։ Նկարչության դասերը և նկարչական պարագաները Լեսինգ Աղաքարյանը տրամադրում է երեխաներին բացարձակ անվճար։ Նկարիչը, սակայն, նշում է, որ կան նաև խնդիրներ. «Մենք ուզում ենք, որ մշակույթի նախարարությունը ճանաչի արվեստի ստուդիան և ֆինանսավորում կատարի, քանի որ ոչ ոք կամավոր կերպով չի ցանկանում դասավանդել երեխաներին»։ Նկարչական խմբակին կից շուտով գործելու է նաև ձեռագործության խմբակ, որը դասավանդելու է Լեսինգ Աղաքարյանի կինը՝ Էլմիրա Մաթևոսյանը։ canvasccc Տեսանյութը՝ ավելի ուշ