Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտը 100 տոկոսով ոչնչացրել է գյուղացու բերքը. lorinews.am

Մարզեր
lori5

Հուլիսի 8-ին շուրջ 20 րոպե տեղացած կարկուտը սրբել-տարել է այն ամենը, ինչը հանդիսանում էր գյուղացիների ապրուստը՝ պտուղ-բանջարեղեն, հացահատիկային կուլտուրաներն ու մշակաբույսերը: Lorinews.am-ը արդեն հաջորդ օրն այցելել է կարկուտից տուժած համայնքներ, զրուցել ինչպես բնակիչների, այնպես էլ գյուղապետերի հետ: Վնասներն իրոք ապշեցնողն են: Կարկուտից ոչնչացվել է նույնիսկ անասնակեր խոտը: Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան, Վարդաբլուր, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի և Գուգարքի տարածաշրջանի Անտառամուտ և Վահագնի համայնքներում բերքը ոչնչացվել է 80, մի շարք համայնքներում նաև՝ 100 և ավել տոկոսով: Տեղացած ուժեղ կարկուտը Ստեփանավանի դաշտերն ու տնամերձերը ամբողջությամբ սպիտակեցրել է, շատերի համար տպավորություն ստեղծելով, թե իրականում ձյուն է տեղացել: Թե գյուղացիներն ու թե համայնքապետերը ապշած են հասցված կարկուտից: Կարկտահարված բոլոր համայնքներում, բացի Հաբարձիից կան հակակարկտային կայաններ, բայց դրանք կրակել են, երբ արդեն ուշ էր: Ժամանակին աշխատել է միայն Վարդաբլուրի կայանը, այն էլ մի քանի կրակոցն անզոր են եղել ցրել կարկտաբեր ամպերը: Սակայն թե ինչու չեն կարողացել ժամանակին վերացնել կարկտաբեր ամպերը, դեռևս պարզ չէ: Փաստ է միայն այն, որ գյուղացու բերքը ոչնչացվել է 80-100 տոկոսով, ինչի մասին փաստել են հենց համայնքապետերը՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գյուղեր այցելած ժամանակ, չնայած որ մենք արդեն հակակարկտային կայանների անօգտավետ լինելու մասին բարձրաձայնել էինք: Սկզբնաղբյուր` http://lorinews.am/glxavor-temaner-1/1657-annaxadep-karkuty-100-tokosov-onchchacrel-e-gyuxacu-berqy-hakakarktayinnery-parzapes-oreve-ogut-chen-tvelfoto-video.html lori1 lori2 lori3 lori4