Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիրք կարդացողների պակաս ունենք (տեսանյութ)

Հասարակություն
book

Այսօր Մաշտոցի պուրակում կազմակերպվել էր Սուրբ թարգմանիչներ Սահակի եւ Մեսրոպի տոնին նվիրված գրքերի ցուցահանդես–տոնավաճառ, որը կազմակերպել է Երեւանի քաղաքապետարանը։ Ցուցադրված էր մանկական, գեղարվեստական, ուսուցողական, մասնագիտական եւ արտասահմանյան գրականություն։ Երեւանյան գրախանութների աշխատակիցները խոստովանում են, որ այսօր գիրք կարդացողների պակաս ունենք։ Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի գրքերի ցուցահանդեսներ հաճախ կազմակերպվեն՝ մարդկանց հաղորդակից դարձնելու գրքերին։ «Բյուրոկրատ» գրախանութի հիմնադիր Շուշան Արզաքանյանը ուրախ կլիներ, որ նման միջոցառումները շարունակական լինեին. «Գրախանութներում շատ քիչ է վաճառվում գիրք, գնորդներ շատ քիչ կան, իսկ այսպիսի տոնավաճառների ընթացքում գրքեր գնողների թիվը անհամեմատ ավելի շատ է»։ Ցուցահանես-տոնավաճառը կշարունակվի մինչեւ այսօր ժամը 18։00-ն։