Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիրբերետավորները բռնի ուժով հանում են ժողովրդին փողոցից

Հասարակություն
elektraenergia

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ցուցարարները նստել են գետնին ՝ փակելով Սարյան փողոցը։ Այս պահին բախում է տեղի ունենում ցուցարարների ու ոստիկանների միջեւ։ Հիշեցնենք՝ ակցիայի մասնակիցները 5 րոպե էին տվել ոստիկանությանը եւ հանձնաժողովին, որպեսզի վերջիններս կամ դադարեցնեն նիստը, կամ ապահովեն իրենց մասնակցությունը, հակառակ պարագայում կդիմեն այլ քայլերի։ Քիչ առաջ կարմիրբերետավորները մտան Սարյան փողոց ու սկսեցին բռնի ուժով ժողովրդին փողոցից դուրս բերել։ Ցուցարարներից մի քանիսը, սակայն, գետնից չի շարժվում։