Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կարող է դառնալ Հոլանդիա (տեսանյութ)

Տնտեսություն
հենարան-

«Տարին սակավաջուր չէ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա մասնագետների հետ համակարծիք չէ և տարին չակերտավոր է սակավաջուր համարում: «Ամեն օր անձրև է գալիս, բա ջրամբարները չե՞ն լցվում այդ ջրով: Շատ ցավալի է, որ էս սեզոնին Երևանյան լիճը դատարկվել ու լցվել է Արաքս։ Եթե պետք է, որ այդ ջրերը հարևան հանրապետություն գնան, դա այլ հարց է: Իսկ սակավաջուր տարի հայտարարողն առնվազն կամ տգետ պետք է լինի կամ երկրի թշնամի: Սակավաջուր հայտարարեցին, որ Սևանից ջուր վերցնեն»,-ասում է նա: Բերբերյանի խոսքով՝ բանկային համակարգը գյուղացուն հասցրել է սննկացման. «Բանկերի արածն է, որ այսօր գյուղացին վատ վիճակում է հայտնվել: Այն բանկերը, որոնք գյուղացու անվան տակ են աշխատում, հենց դրանք էլ թալանում են գյուղացուն», - ավելացրեց նա Հրաչ Բերբերյանի ներկայացմամբ՝ այս տարվա կարտոֆիլի բերքն առատ է, հաջողություն կունենանք այս մշակաբույսի արտահանման գործում. «Կարտոֆիլի մշակությամբ և արտահանմամբ Հայաստանը կարող ենք դարձնել փոքրիկ Հոլանդիա»: Գյուղացին վնաս կրեց նաև կարկտահարությունից: Բերբերյանը նկատում է ` որքան շատանում են սարքավորումները, գյուղացու կրած վնասի չափն ավելանում է. «Պետք է հակակարկտային ցանցային համակարգ ներդնել, ամբողջ Եվրոպայում դա վաղուց է ընդունված, այդ ձևով կարկտահարության ռիսկը կնվազի», - համոզված է նա: Անդրադառնալով վերջին օրերին շուկայում արձանագրված ալյուրի թանկացմանը, Բերբերյանն ասաց, որ գործարարներն են արհեստականորեն գինը բարձրացնում. «Ցորենի լավ բերք ունենք, պահուստային նույնպես կան, վայ գործարաները ժողովրդի հաշվին են ուզում ստվերային դաշտից դուրս գան», - ընդգծում է Հրաչ Բերբերյանը և հավելում, որ մինչև հուլիս թանկացումներ կլինեն: