Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԼՖԱ»-Ի ՄԱՍԻՆ...

Հասարակություն

Փաստաբան Յունոշեւն այսօր հետաքրքրվեց, թե ինչպե՞ս, ինչո՞ւ եւ ո՞ւմ որոշմամբ Երեւան ժամանեց ռուսական «Ալֆան»:
Սուրեն Աբրահամյանը չգիտի, թե կոնկրետ ում որոշմամբ է ժամանել «Ալֆան»:
Նա նշեց, որ ինքը կողմ էր «Ալֆայի» գալուն, քանի որ խումբը պրոֆեսիոնալ է, փորձված, լավ պատրաստված:
Նա կարծել է, որ խումբը նաեւ անմիջական մասնակցություն կունենա պատանդների ազատման կամ ահաբեկիչների ոչնչացման գործողություններին, եթե այդպիսիք լինեն:

Սակայն «Ալֆան» ժամանելուն պես պայման է դրել, որ կօգնի խորհրդատվությամբ, ցանկացած այլ հարցում, բայց անմիջական մասնակցություն չի լինի: Բացի այդ, հիշեց նախարարը, երբ խումբը ժամանեց, ԱԺ-ում արդեն այնպիսի իրավիճակ էր, որ ուժային միջամտության կարիք այլեւս չկար: