Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

Պաշտոնական
balyan

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: «Հարգելի պարոն Բալյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր հեղինակած երգերը մեծ ժողովրդականություն են վայելում: Անուրանալի է նաև երաժշտական կյանքի հմուտ կազմակերպչի և մանկավարժի Ձեր վաստակը: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: