Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սփյուռքահայերը հողային փոխհատուցում են ուզում»

Քաղաքականություն
unnamed31

Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը հավասարազոր է ցեղասպանության՝ ասում են վերջերս Քեսաբից Հայաստան տեղափոխված Բզիքյան եղբայրները: Նրանք վստահեցնում են՝ անկախ նրանից, թե հայը որտեղ է ծնվել եւ ապրում, ուժեղ է իր հայրենիքում։ «Այս տարի որոշեցինք գալ Հայաստան, որ ցույց տանք թուրքերուն, որ ամեն աշխարհեն հայեր կուգան, որ ամեն աշխարհում հայերը մոռացած չեն: Ուրացումն ավելի վատա, քան ցեղասպան լինելը, կարողա դու անգիտակցաբար ես արել, բայց երբ դու գիտակցաբար ես սպանում, դա ավելի մեծ ոճրագործությունա»։ Սփյուռքահայերը ոչ միայն ցեղասպանության ճանաչում են ակնկալում Թուրքիայից, այլեւ հողային փոխհատուցում. «Պիդի մնանք, պիդի ցույց էնենք, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր հողերը, մեր իրավունքները եդ առնենք»: Այս հարցում մեր քաղաքացիները առաջին հերթին կտրուկ փոփոխություններ են ակնկալում մեր իշխանությունների արտաքին քաղաքականության մեջ։ Ավելին՝ տեսանյութով