Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այցելություն ցեղասպանությունը վերապրածներին

Կարևոր լուրեր Հասարակություն
veraprac

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է և այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում: «Մեծ եղեռնը վերապրած մեր համաքաղաքացիների նկատմամբ ուշադրությունը մշտական է: Ամբողջ տարվա ընթացքում, տարբեր առիթներով, մենք պարբերաբար այցելում ենք նրանց, համապատասխան աջակցություն տրամադրում: Իսկ ապրիլ 24-յան այցերն արդեն ավանդական բնույթ են կրում»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Երևանի քաղաքապետին փոխանցելով իրենց շնորհակալությունը մշտական ուշադրության համար՝ վերապրածները ընդգծել են, որ աջակցությունից առավել կարևորը վերաբերմունքն է և ցուցաբերվող հոգածությունը ամբողջ տարվա ընթացքում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն