Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդառատ անձրեւի հետեւանքով ննջասենյակի պատը քանդվել է

Մարզեր
pattt

Տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով ժամը 18:30-ի սահմաններում փլուզվել է Լոր գյուղի բնակիչ Վրեժ Գրիգորյանի երկհարկանի տան ննջասենյակի պատըª 6 մետր երկարությամբ եւ 2 մետր լայնությամբ: Փլուզման պահին տանն են եղել Վրեժն ու որդին, հեռուստացույց են նայել: 1960-ական թվականներին կառուցված տան պատին ճաքեր էին նկատվել դեռ անցած տարվանից: Վրեժը որոշել էր տաքերն ընկնելուն պես նորոգել կացարանը: Սակայն միջոցների բացակայության պատճառով տան ամրացումը հետաձգվում էր: ՙԲախտ չկա կծիկը հետ է պտտվում՚,-ասում է տանտերը: Անցած տարի աշնանը գայլը Վրեժի 9 ոչխարն էր հոշոտել: Լորում տները հիմանակնում կիր ու ավազե շաղախով են: Այստեղ վթարավտանգ տներ շատ կան, ասում է գյուղապետ Դավիթ Առուստամյանը: Դեպքի մասին տեղյակ են պահել մարզպետարան ու արտակարգ իրավիճակների նախարարությանը: Համայնքը ֆինանսապես օգնել չի կարող, միջոցներ չունի: ՙՔարերի հեռացման, տարածքի մաքրման հարցում կօգնենք:Պ Եթե համապատասխան շինանյութ լինի գյուղացիները կօգնեն տունը կկառուցեն՚,- հավաստիացնում է Լորի գյուղապետը: Հիմա էլ գյուղացիների օգնությամբ ժամանակավոր ամրացման աշխատանքներ են իրականացվում հետագա փլուզումներից խուսափելու համար: Հարցը սակայն դրանով չի լուծվի: Վրեժի ընտանիքի պետական աջակցություն է հարկավոր փլուզված պատը կառուցելու համար: Երեխաները վախեցած են եւ որոշ ժամանակ հարազատների տանը կգիշերեն:   Արմեն Հովակիմյան, Սիսիան Nk 2 mjj