Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խելագարության կանխավարկած՝ ըստ Նաիրա Զոհրաբյանի (տեսանյութ)

Հասարակություն
speed-cameras-armenia-road-police1

Այսօր ԱԺ 2 հանձնաժողով կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, վճարովի ավտոկայանատեղերի եւ կարմիր գծերի» վերաբերյալ: Ոչ իշխանական 4 ուժերի ելույթներն աչքի ընկան իրենց սրությամբ եւ քննադատությամբ: Ավտոտրանսպորտային խախտումներից կուտակված տուգանքների չափերն անհամատեղելի են այսօրվա աշխատավարձերի հետ: «Արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, վճարովի ավտոկայանատեղերի եւ կարմիր գծերի» վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ահազանգեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Բոլորն իրենց խնդիրների մեջ ճիշտ են, բայց չեն մտածում, որ իրենց գործունեության թիրախը պետք է քաղաքացին լինի լավ առումով, այլ ոչ թե զոհը»: Խորհրդարանական լսումները հրավիրվել էին ոչ իշխանական 4 ուժերի այն նախաձեռնության արդյունքում, որով նրանք առաջարկում էին ստեղծել ժամանակավոր նոր հանձնաժողով: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փորձեց արգելել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին` հարց ուղղել արագաչափ-լուսանկարահանող սարքավորումների տեղադրմամբ զբաղվող «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հարցնում է. «Եթե կարելի է, ասեք` ինչքան աշխատավարձ եք ստանում, ու ինչքան է կազմել ձեր ընկերության շահույթը 2012-13թթ.»։ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ տնօրեն Ալիկ Զաքարյանը կոնկրետ թիվ չկարողացավ հայտնել. «Տեղյակ չեմ»: Ոչ իշխանական ուժերն անընդունելի են համարում այն գերշահույթի ստացումը, որը գրանցված տուգանքների շնորհիվ ստանում են անվտանգության սարքավորումներով եւ ավտոկայանատեղերի համակարգմամբ զբաղվող ընկերությունները։ «Միայն խելագարության կանխավարկածի դեպքում է հնարավոր ահա նման տուգանքների տակ դնել ՀՀ քաղաքացիներին»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը: Որպես խորհրդարանական լսումների արդյունք` ոչ իշխանական 4 ուժերը պահանջում են լրջորեն վերանայել ամբողջ այս համակարգը: