Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկական ֆիլհարմոնիան նշում է վերացման 20-ամյակը (տեսանյութ)

Հասարակություն
hamerg1

11-ամյա Ինեսա Փիլոյանը նվագախմբի 40 անդամներից ամենափոքրն է։ Նվագախմբում երգում է արդեն 3 տարի։ «Շատ պատահական է ստացվել այս նվագախմբի հետ աշխատելը։ Տեսանք, որ երգչուհիներ են պահանջվում ու եկա, սկսեցի երգել»,-ասաց Ւնեսան։ Նվագախմբի անդամները բազմաշնորհ են. ջութակահարը կարող է երգել, իսկ շվի նվագողն էլ՝ ֆլեյտա նվագել։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ստեփան Գեւորգյանը շուրջ 18 տարի է ղեկավարում է խումբը։ Համերգներով շրջագայել են աշխարհի տարբեր երկրներում, սակայն հայրենիքում ելույթ ունենալը ոչ միայն պատվաբեր է, այլեւ պարտավորեցնող, հանդիսատեսն ավելի պահանջկոտ է։ Երգացանկում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ, կան նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող այլ գործեր. «Երեխաները հիմնականում դպրոցականներ են, բայց նաեւ ունենք մեծեր, որոնց ես չեմ կարող ճանապարհել»,-նշեց Ստեփան Գեւորգյանը։ Երեւանի քաղաքապետարանի մանկական ֆիլհարմոնիկը վերաբացվել է 1994 թվականին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Յուրի Բախշյանի շնորհիվ, իսկ նրա մահվանից մի քանի տարի անց կոչվել նրա անունով։ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, շոյված է, որ էստրադային սիմֆոնիկ նվագախումբը անվանակոչվել է երջանկահիշատակ ամուսնու անունով։ «1994թ. մանկական ֆիլհարմոնիայի կայացման գաղափարը մի քանի հոգով հղացել են, եւ իրականացվել է Յուրայի մեծ ջանքերի շնորհիվ, իհարկե այն ժամանակ քաղաքապետը Վահագն Խաչատրյանն էր։ Ինքն ասում էր, որ պետք է ունենաք Լենինգրադի նվագախմբի նման նվագախումբ»,-նշեց Անահիտ Բախշյանը։