Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Փաստ է, որ հայ ժողովրդի դեմ իրականացվել է ցեղասպանություն». թուրք գործիչ (տեսանյութ)

Թուրք ժողովուրդը անտեղյակ է եղել իր իսկ պատմությանը, Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն սկսել է խոսել միայն Հրատ Դինքի սպանությունից հետո: Այսօր Երեւանում հայտարարեց թուրք հասարակական գործիչ Ադան Գենչը։ Նա եւ իր գործընկերները՝ պատմաբան Բյուլենդ Բիլմեզը, նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության 99- ամյակի միջոցառումներին մասնակցելու եւ Ծիծեռնակաբերդ այցելելու համար։