Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

AREAL-ը Հայաստանում. Ի՞նչ է տալու մեզ մինչեւ «Քենդլը» (տեսանյութ)

Հասարակություն
Areal

Մի քանի օրից АREAL գիտահետազոտական գծային արագացուցչի կյանքում սկսվում է նոր փուլ։ Այն պետք է ապացուցի, թե որքանով է համապատասխանում իր անձնագրային տվյալներին։ Ըստ АREAL ծրագրի ղեկավար Բագրատ Գրիգորյանի՝ չափումները կտեւեն մոտ երկու շաբաթ։ Գերազանց արդյունքը կնշանակի, որ հիմնադրվել է ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիա, որը բացում է ազատ էլեկտրոնային լազերի ստեղծման հեռանկար։ Գծային արագացուցիչը նախատեսվում է օգտագործել ֆիզիկայի, կենսաբանության , քիմիայի եւ նյութագիտության բնագավառների հետազոտությունների համար։ АREAL -ը ստեղծվել է «Քենդլ» ծրագրի առաջին փուլով։ Մինչ «Քենդլ» օղակաձեւ արագացուցչի կառուցումը՝ միջազգային փորձագետներն առաջարկել են նախ իրագործել համեմատաբար փոքր, գիտական արժեք ներակայացնող նախագիծ։ Ինչ վերաբերում է «Քենդլ» հիմնական արագացուցչին, ապա, ըստ նախագծի, այն պետք է կառուցվի մինչեւ 2017թ-ը։ Սակայն վայրը դեռեւս հստակ չէ։ Տարբերակներից մեկով այն պետք է կառուցվի Աբովյան քաղաքի մերձակայքում: Օղակաձեւ արագացուցիչը թռիչքային զարգացում է ապահովելու Հայաստանին, - համոզված է «Քենդլ» սինքրոտոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վասիլի Ցականովը։ Նա չի ուզում բանավեճի մեջ մտնել նրանց հետ, ովքեր կարծում են, թե իրականում «Քենդլ»- ը գումարների անիմաստ կորուստ է։ «Քենդլ» նախագծի ընդհանուր ծախսը կկազմի մոտ 60 միլիոն եվրո: Այդ գումարի 25 տոկոսը կտրամադրի ՀՀ կառավարությունը, մնացյալը՝ միջազգային դոնորները։ Մանրամասները՝ տեսանյութում.