Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություն ԼՂՀ նախագահի մոտ

Պաշտոնական
բակո

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ:հանրապետության հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ կառույցների ղեկավարները: Նախագահը կարեւորել է ծրագրերի պատշաճ կերպով իրականացումը` ընդգծելով, որ դրանց ցանկալի արդյունքները մեծապես կախված են ճիշտ մեկնարկից: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմիններին` աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ