Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լոկատոր». առցանց կհետևեն պոմպերին

Հասարակություն
jur1

Ձմեռը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ էլեկտրասնուցման անջատումների ժամանակ, իրարից բավականաչափ հեռու գտնվելու պատճառով, դժվարություններ են առաջանում Ապարանի 14 խորքային հորերի անջատված պոմպերի համարները որոշելիս: Դրա համար էլ մարտին, ձյան ծածկույթն անհետանալուն պես, խորքային պոմպերի վրա տեղադրվեցին էլեկտրահաշվիչներ և միացվեցին ներհամակարգային տեղեկատվական «Լոկատոր» ծրագրին: Արդյունքում՝ ներկայումս հնարավորություն է ստեղծվել ինչպես «Լոկատորի» միջոցով առցանց տեսնել պոմպի շարժիչների լարումները, հոսանքի ուժը և մյուս տեխնիկական տվյալները, այնպես էլ պոմպերի էլեկտրասնուցումների անջատումների ժամանակ արագ արձագանքել ստեղծված իրավիճակներին: Ջրատար համակարգի բարելավման նպատակով իրականացվել են աշխատանքներ նաև Գառնիի ջրաղբյուրում: Այսպես. եթե նախկինում Գառնիի ձորի կապտաժների ջուրը նախապես ամբարվում էր պոմպակայանին կից ջրհավաք հորում, ապա քլորակայանի տեղակայման վայրի փոփոխությունից հետո ջրհավաք հոր մտնող ջրագիծը շրջանցվել և ուղղակիորեն միացվել է պոմպակայան մուտք գործող գծին: Արդյունքում, օգտագործելով կապտաժների դիրքի մոտ 40մ ճնշումը՝ հնարավոր է դարձել տնտեսել էլեկտրաէներգիան, ինչպես նաև ավելացնել Գառնիի պոմպակայանի ջրարտադրությունը վայրկյանում 60 լիտրով: Մարտին ակտիվացել են բարելավման և վերականգնման աշխատանքները նաև ներհամայնքային ջրամատակարարման բաշխիչ ցանցում: Օրինակ, սկսվել է Բարձրաշեն գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը: Կառուցված լինելով 70-ականներին՝ այն ներկայումս գտնվում է քայքայված վիճակում: Ջրագծի վրա առկա են բազմաթիվ վթարներ, ինչը հանգեցնում է զգալի ջրակորստի ու թույլ չի տալիս ապահովել գյուղում կանոնավոր ջրամատակարարում: Նոր ջրագծեր են կառուցվում նաև Եղվարդի Շիրակի և Նոր Երզնկայի 3-րդ փողոցներում: Իսկ Նոր Խարբերդի Զոնալ թաղամասում այն շարունակվել է: Շարունակվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի վթարված ճնշումային կոյուղու վերակառուցումը: Երևանում վերակառուցվում է Պուշկինի փողոցի 60-ի բակային ջրամատակարարման ցանցը, որի արդյունքում հարակից մասնավոր տնատիրություններն ու ցածրահարկ շենքերը ջուր կստանան ինքնահոս եղանակով, իսկ բարձրահարկերը՝ պոմպակայանի միջոցով: Այդ կերպ և՛ ջրամատակարարումը տարածքում կկարգավորվի, և՛ էլեկտրաէներգիան կտնտեսվի: Ինչ վերաբերում է ներհամակարգային զարգացման ծրագրերին, ապա այստեղ առաջին պլանում է Ծարավաղբյուրի սանիտարական գոտու վերանորոգումը: Շուրջ 40 տարի շահագործման պարագայում բնականաբար, որոշ աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Նախագծով նախատեսվում է վերակառուցել քլորատան շենքը, հարևանությամբ գտնվող օժանդակ շինությունը, վերանորոգել պահակատունը և բարեկարգել տարածքը: Հարկ է նաև ջրհավաք կառույցների ազբեստյա դրենաժային խողովակները փոխարինել պոլիէթիլենայինով, ինչպես նաև կատարել այլ աշխատանքներ՝ ջրաղբյուրի հետագա հուսալի շահագործումն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ մարտին կառուցվել է 1758 պոլիէթիլենային ջրագիծ, 283 մետր մետաղական ջրագիծ, փոխարինվել է 108 մետր ջրագիծ և 16 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 912 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 674 ջրագծի վթար, 1618 կոյուղու վթար և 204 վթար՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 39 փական և 3 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 31 ջրաչափական հանգույց, մաքրվել է 38 դիտահոր և 1494 անձրևաընդունիչ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանում սպառողների 76,0%-ն ապահովված է եղել 23,5-24,0 ժամյա ջրամատակարարմամբ, 20,0%-ը՝ 17-23,5 ժամյա, իսկ 4,0%-ը՝ 12-17 ժամյա ջրամատակարարմամբ: Ընդ որում, «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1539 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Բաժանորդների թվաքանակը մարտին ավելացել է 269-ով և կազմել 355,697: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել 40,000 մ3-ով, իսկ ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվարկով՝ 0,6 մ3 -ով և կազմել 11,5 մ3: Ջրի սպառման վերահսկման և հաշվառման աշխատանքների արդյունքում կազմվել է 334 տարաբնույթ խախտման ակտ, որից 28-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. մարտ ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/: Հիմնական ցուցանիշներ 2008թ. մարտ 2013թ. մարտ 2014թ. մարտ 2014թ. մարտը 2013թ. մարտի համեմատ /+- Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան 11 741 8956 8624 -332 /2008թ. մարտից` -3117/ Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ 320 000 70 000 55 000 -15000 /2008թ. մարտից`-265 000/ Ջրամատակարարման շարունակականություն` % 73,5 95,7 96,4 + 0,7% կետ /2008թ. մարտից`+ 22,9% կետ «Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն